Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելափակվել են հայկական երկու կայքերի յութուբյան ալիքներ. Փորձագետը ժխտում է, թե պատճառը քաղաքական է. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 12,2018 11:45

Երեկ երեկոյան արգելափակվել են Factor.am եւ Armlur.am լրատվական կայքերի յութուբյան ալիքները։

Armlur.am-ից փոխանցեցին, որ իրենց էլեկտրոնային հասցեին երեկոյան ժամը 01.30-ին նամակ է ստացվել, որ յութուբյան էջը արգելափակվել է «Spam» տարածելու համար: Armlur.am-ից պնդում են, որ իրենք օգտագործել են բացառապես իրենց տեսանյութերը՝ հեղինակային իրավունքներ չեն խախտել:

Մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ միայն «Spam» տարածելը չէ, այնտեղ կա մի կետ, որի մեջ մտնում են սպամ, խարդախություններ, մանիպուլյացիաներ, նաեւ թրաֆիկ (տեղեկատվական հոսք) գնելը։ Մարտիրոսյանը նշեց, որ շատ հաճախ լինում է, որ սխալմամբ են արգելափակում յութուբյան ալիքները, քանի որ դրան շատ հաճախ հետեւում են ռոբոտները, եւ իրենց ալգորիթմը կարող է սխալներ տալ, արգելափակում են, հետո նորից բացում են։ Մյուս խնդիրը կարող է լինել այն, որ յութուբյան ալիքները շատ հաճախ տալիս են այլ անձանց ղեկավարության, այնտեղ էլ կարող է այդ վտանգը լինել, եւ այդ այլ անձը նույնպես օգտագործում է այդպիսի մեթոդներ։

Հարցին՝ հնարավո՞ր չէ, որ հայաստանյան ինչ-որ կառույցներից դիմած լինեն, որպեսզի որպես հակաքարոզչություն արգելափակեն այդ ալիքները, Մարտիրոսյանը պատասխանեց, որ գուգլը եւ յութուբը, երբեւէ նմանատիպ բան չեն անի, եւ եթե քաղաքական ինչ-որ բան է լինում, նրանք մերժում են։ «Եղել են դեպքեր, որ Հայաստանից պաշտոնյաներ են դիմել՝ յութուբից ինչ-որ նյութեր վերացնելու համար, բայց յութուբը մերժել է: Եղել է դեպք, որ մի նյութում ոստիկանության ալիքից մի փոքրիկ կտոր էին օգտագործել, ինչը հեղինակային իրավունքի խախտում է եղել, եւ արգելափակվել է տեսանյութը»,- նշեց Մարտիրոսյանը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30