Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզ չէ, թե այդ սպառազինության սլաքները որ կողմ կուղղվեն

Ապրիլ 12,2018 11:55

«Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ մինչ օրս իրագործվող սպառազինության մատակարարման պայմանագրերը կնքվել են դեռեւս 2010-2011թթ.-ին: Դա նշանակում է, որ 2016-2017թթ.-ին այդ պայմանագրերը մոտենում են ավարտին: Այսինքն՝ Ռուսաստանը ոչ թե կրճատում է զենքի մատակարարումն Ադրբեջանին, ինչպես վերջերս հայտարարեցին ռուս պաշտոնյաները, այլ պարզապես պայմանագրերի կատարումն է ավարտվում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Razm.info մասնագիտացված կայքի փորձագետ, վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:

Նրա բնորոշմամբ՝ Ռուսաստանի նման երկրները, որոնք մեր տարածաշրջանում ունեն ազդեցություն եւ պատասխանատվություն, զգույշ պետք է մոտենան Ադրբեջանի նման ագրեսիվ քաղաքականությամբ պետություններին զինատեսակներ մատակարարելու հարցին. «Ադրբեջանը միշտ խնդիր է ունեցել, օրինակ, թուրքմեն ժողովրդի եւ Իրանի հետ, իսկ ապագայում այլ խնդիրները եւս բացառված չեն: Ուստի պարզ չէ, թե այդ սպառազինության սլաքները որ կողմ կուղղվեն: Ադրբեջանն այս պահին սերտ գործակցում է Թուրքիայի հետ»:

Կարդացեք

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

12.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30