Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին 4-5 տարիներին Ադրբեջանը անընդհատ ուժեղացնում է Նախիջեւանում տեղակայված իր զորքերը. Տիգրան Աբրահամյան. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 12,2018 11:11

Վերջին օրերին հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության է նկատվում։

Նախ ՀՀ ՊՆ-ն ապրիլի 8-ին տեղեկություն տարածեց, որ նախիջեւանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը եւ կրակ արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից։ Իսկ հաջորդ օրը՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դիպուկահարի արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հարությունյանը։

Այս ակտիվացումը կարող է կապ ունենալ երեկ Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ։

Այս թեմայի շուրջ հարցերին պատասխանել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

– Լարված էր նաեւ նախիջեւանյան հատվածում, որտեղ ադրբեջանական կողմը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում ու ըստ փորձագետների՝ հնարավոր ռազմական բախման դեպքում երկու ճակատով է հարձակումը լինելու։ Ի՞նչ է կատարվում, ի՞նչ վտանգ է մեզ սպառնում Նախիջեւանից։

– Ճիշտն ասած, Նախիջեւանի հատվածում կուտակումների կամ տեղաշարժերի մասին տեղեկատվության չեմ տիրապետում։ Միայն կարող եմ ասել, որ հատկապես վերջին 4-5 տարիներին Ադրբեջանը անընդհատ ուժեղացնում է Նախիջեւանում տեղակայված իր զորքերը, այնտեղ կորպուսի կարգավիճակից  համազորային  բանակի կարգավիճակ տրվեց Նախիջեւանում  նախկինում  տեղակայված կորպուսին։ Անընդհատ ինֆորմացիա է նաեւ շրջանառվում այս կամ այն փուլում այնտեղ տեղակայվող

տարբեր նշանակության ռազմական տեխնիկայի հետ, այնպես որ ամեն դեպքում Նախիջեւանում ռազմականացման գործընթաց կա հատկապես վերջին տարիներին, ինչը չի կարող վտանգավոր չլինել։

Որքան ես տեղյակ եմ վերջին դեպքից, հրադադարի ռեժիմի խախտումները դրսեւորվել են հրաձգային զենքերից։ Այսինքն՝ այս պահին դժվար է խոսել ինչ-որ լուրջ իրադարձային զարգացումների մասին…։

Մենք ցանկացած իրավիճակի պատրաստ ենք, ինչպես բանակաշինության ընթացիկ գործընթացներին, այնպես էլ նաեւ ռազմավարական նշանակության խնդիրների լուծմանը՝ հատկապես ապրիլյան մարտական գործողություններից հետո։

Մեր կատարած նաեւ վերլուծությունների ու ուսումնասիրությունների արդյունքում մենք աշխատանքներ ենք իրականացնում բոլոր ուղղություններով եւ փորձում ենք Ադրբեջանին հնարավորինս պահել կանխատեսելիության դաշտում, իրավիճակային առումով ազդել, գործել, արձագանքել ըստ անհրաժեշտության՝ Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններին համահունչ։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30