Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե որեւէ մեկը կանգնի եւ չթողնի որեւէ պատգամավորի մտնել խորհրդարան, բնականաբար, դա չի լինելու սեւեռուն հայացքի սպառնալիքով, այլ լինելու է ֆիզիկական բռնության հետեւանքով». «Հրապարակ»

Ապրիլ 12,2018 11:03

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» նախաձեռնության ակտիվիստները չեն թաքցնում, որ իրենց նպատակն է տասնյակ հազարավոր քաղաքացիներ հանել փողոց եւ հատկապես վարչապետի ընտրության օրը՝ ապրիլի 17-ին, ԱԺ շենքը շրջափակելը, նույնիսկ պատգամավորների տներն են պատրաստվում շրջափակել՝ թույլ չտալով նրանց գնալ ճակատագրական քվեարկությանը։ Պարզվում է՝ հատկապես ՀՀԿ-ական պատգամավորները չեն պատրաստվում հեշտ հանձնվել, նրանք էլ իրենց «հակաՔայլն» են ցուցադրելու, որպեսզի ամեն գնով իրացնեն իրենց իրավունքը։

«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը հիշեցնում է, որ ինքը եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր եւ արդեն երրորդ անգամ է պատգամավորի մանդատ վերցրել, բայց ոչ մի անգամ իրեն չեն խոչընդոտել կատարել իր սահմանադրական իրավունքները․ «Ես ունեմ քվեարկելու իրավունք եւ ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի իրացնեմ այդ իրավունքս։ Ի վերջո, այդ հոծ բազմությունը չգիտի իմ դիրքորոշումը տվյալ քվեարկության մասին»։

Ասելու եք, որ գնում եք դե՞մ քվեարկեք Սերժ Սարգսյանին։ «Չէ, ես կխնդրեմ այդ բազմությանը՝ բացատրելով, որ մի մասնիկն էլ ես եմ, եւ թույլ տան, որ անցնեմ ներս, դրանից հետո բազմությունը կգնահատի իմ որոշումը»։

Իսկ եթե չգնահատի ու թույլ չտա առաջ անցնե՞լ՝ հարցրինք Գրիգորյանին։ Նրան օգնության հասավ խմբակցության մեկ ուրիշ պատգամավոր՝ Գեւորգ Պետրոսյանը․ «Եթե այդպես լինի, դա նշանակում է, որ հերթական անգամ ինչ-որ մարդիկ հասարակությանը դրդում են հանցագործության։ Եթե որեւէ մեկը կանգնի եւ չթողնի որեւէ պատգամավորի մտնել խորհրդարան, բնականաբար, դա չի լինելու սեւեռուն հայացքի սպառնալիքով, այլ լինելու է ֆիզիկական բռնության հետեւանքով, իսկ ֆիզիկական բռնությունը գիտեք, թե ինչպիսի հետեւանքներ է ունենում»։

Այս դեպքում «նպատակը չի՞ արդարացնում միջոցները»։ «Չեմ կարծում, թե այդ նպատակը ողջամտորեն կարելի է իրականացնել այդ միջոցներով, եւ մենք գործ կունենանք մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման դրսեւորման հետ»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30