Երեկ «Արսենալը» առավոտյան մարզվել է Լոնդոնում, որից հետո մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի ԲԿՄԱ-ի հետ կայանալիք պատասխան խաղին, որը կայանալու է այսօր երեկոյան:
Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, մարզման չի մասնակցել միայն Հենրիխ Մխիթարյանը, որն առաջին հանդիպմանն ստացած ծնկի վնասվածքի պատճառով ամենայն հավանականությամբ բաց կթողնի ԱՊԼ-ի մնացած ժամանակահատվածը, սակայն, հնարավոր է, հասցնի վերականգնվել Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի (մայիսի 16) համար, եթե «Արսենալը» հասնի այդ փուլ:
ԵԼ քառորդ եզրափակչի առաջին խաղում «Արսենալը» 4:1 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ