Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժխտվում է այն կարծիքը, որ ռուսը պատրաստ չէ վճարել ինտերնետի համար». Միջազգային ֆորում Կալինինգրադում

Ապրիլ 12,2018 09:30

Ռուսաստանի Կալինինգրադ մարզ Սվետլոգորսկ քաղաքում չորեքշաբթի՝ ապրիլի 11-ին, իր աշխատանքները սկսեց IPQuorum միջազգային ֆորումը: Ֆորումին մասնակցում են 500 մասնակիցներ աշխարհի 30 տարբեր երկրներից, այդ թվում՝ նաև Հայաստանից: Միջոցառումը տևելու է երկու օր և իր աշխատանքները կեզրափակի հինգշաբթի՝ ապրիլի 12-ին: Աշխատանքային երկու օրերի ընթացքում քննարկվելու են մտավոր սեփականության, անձնական տվյալների պաշտպանության, թվային շուկաների խնդիրները: Բացման արարողությանը ներկա էր նաև Կալինինգրադի մարզպետ Անտոն Ալիխանովը:

Ֆորումի ընթացքում Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցման փոխնախարար Ալեքսեյ Վոլինը ներկայացրեց Ռուսաստանի գրանցած ցուցանիշները: Նա նշեց, որ երկրում ավելանում է լիցենզավորված առցանց ֆիլմերի պահանջարկը: Իսկ ցանցահենային կայքերը արգելափակված են: Նկատառմանը, թե այնուամենայնիվ, օգտատերերը կարողանում են շրջանցել այդ արգելքը և այցելել արգելափակված կայքեր, Վոլինը պատասխանեց, որ իրենք նպատակը չունեն այնպես անել, որ այդ կայքերը օգտատերերը չգտնեն. «Մեր նպատակն այն է,  որ գովազդատուները այդ կայքերում գովազդ չտեղադրեն, և նրանք չկարողանան բիզնես անել»:

Նա նաև հայտնեց, որ ավելացել է Ռուսաստանում առցանց ֆիլմեր գնելու թիվը՝ 4 միլիոնից դառնալով 25 միլիոն. «Ժխտվում է այն կարծիքը, որ ռուսը պատրաստ չէ վճարել ինտերնետի համար: Ռուսը պատրաստ է, իհարկե՛, խելամիտ գներով»:

Իսկ Մտավոր սեփականության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Լյուբով Կիրիյը նշեց, որ մտավոր սեփականության արտոնագրման ոլորտում Ռուսաստանը ժամանակի առումով աշխարհում առաջիններից է: Ըստ նրա, Ռուսաստանը երկու անգամ արագ է հայցերը քննում, քան ԱՄՆ-ն. գործընթացը տևում է 9 ամիս: Մտավոր սեփականության դաշնային ծառայությունում աշխատում են 500-ից ավել փորձագետներ, որոնք փորձաքննություններ են իրականացնում ստացված հայտի հիման վրա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30