Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ թվեր օգտագործեն տնտեսագետները՝ Հայաստանի տնտեսությունը բնութագրելիս

Ապրիլ 11,2018 23:50

Արդեն առիթ ունեցել ենք նշել, որ Հայաստանում արված ներդրումների մասով ՀՀ Վարչապետի և ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի ներկայացրած թվերի միջև կա մեկ միլիարդ դոլարից ավելի տարբերություն:  Ի դեպ, մեր հարցադրմանն այդպես էլ պարզաբանում չտրվեց:

Մեզ հետաքրքրում է մեկ այլ ցուցանիշ, որն արդյունք է արված ներդրումների:  Դա աշխատատեղերի քանակն է:

ՀՀ ԱՎԾ-ն հայտնել է որ 2017 թ. տվյալներով գործազուրկների քանակը կազմել է 218.9 հազար մարդ: Դրա նախորդ տարում՝ 2016թ. այդ ցուցանիշը կազմել է 220.2 հազար մարդ:

Այսինքն՝ գործազրկությունը նվազել է 1300 մարդով:  Հետաքրքրական է այն փաստը, որ այս թիվը համընկնում է ՀՀ ազգաբնակչության նվազման  թվաքանակի հետ: Ըստ ԱՎԾ-ի, Հայաստանի մշտական բնակչության թիվը, 2016 թվականին արձանագրված ցուցանիշի համեմատ, նվազել է 1300-ով:

Այլ խոսքով՝ գործազրկությունը նվազել է բնակչության թվի նվազման հաշվին:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալներով 2017-ին Հայաստանից հեռացել և այլևս չի վերադարձել ավելի քան 37,5 հազար քաղաքացի, ապա պետք է եզրակացնել, որ գործազրկությունը ոչ թե կրճատվել, այլ ավելացել է կամ որ նույնն է՝ խոստացած աշխատատեղերը չեն ստեղծվել:

Այդ դեպքում ինչպես կարելի է մեկնաբանել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարի կողմից ՀՀ Ազգային Ժողովում արված այն հայտարարությունը, որ անցյալ տարի Հայաստանում 5700 նոր աշխատատեղ է ստեղծվել:

Թաթուլ Մանասերյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30