Իլհամ Ալիևն Ադրբեջանի նախագահի պաշտոնը կզբաղեցնի ևս 7 տարի, գրում է Turan գործակալությունը:
Ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում Ալիևի հաղթանակի մասին այսօր երեկոյան տեղի ունեցած ամուլի ասուլիսում հայտարարել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը:
Ըստ իշխող կուսակցության՝ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 80 տոկոսը:
Ահմեդովը նշել է, որ ադրբեջանցիները ճիշտ ընտրություն են կատարել՝ ընտրելով կայունությունն ու զարգացումը:
Ըստ ԿԸՀ տվյալների՝ ընտրությանը մասնակցել է ընտրողների 74.5 տոկոսը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ