«Մերժի՛ր Սերժին» եւ «Քայլ արա» նախաձեռնության անդամները քայլերթով քիչ առաջ հասան Բաղրամյան պողոտա:
Հիշեցնենք, որ մինչ Բաղրամյան պողոտա հասնելը, նրանք փակել էին Ամիրյան եւ Տիգրան Մեծ փողոցները, որտեղ կարճ ժամանակով երթեւեկությունը դադարեցվել էր:
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, կոչ անելով հավաքի կազմակերպիչներին՝ դրսեւորել քաղաքացիական բարձր գիտակցություն եւ օրինավոր վարք:
Ոստիկանները պատ էին կազմել Բաղրամյան փողոցում, Ազգային ժողովի հարակից տարածքում, ցուցարարներին թույլ չեն տալիս առաջ շարժվել:
Ոստիկանները մի որոշ ժամանակ ավտոմեքենաններին էլ թույլ չէին տալիս անցնել: Menu.am-ի առաքիչը ոստիկաններին խնդրեց պատը բացել, պատվեր ունի: Ոստիկաններն ընդառաջեցին:
Ցույցի կազմակերպիչները կրկին հիշեցրեցին՝ վաղը 18.00-ին Սասունցի Դավթի արձանի մոտից մեկնարկելու են քայլերթը դեպի Ազատության հրապարակ, նա կոր արեց ավտոմեքենանների վարորդներին էլ միանալ:
Բողոքի ցույցն արդեն ավարտվեց: Ցույցի կազմակերպիչները կրկին հիշեցրեցին՝ վաղը 18.00-ին Սասունցի Դավթի արձանի մոտից մեկնարկելու են քայլերթը դեպի Ազատության հրապարակ, նա կոր արեց ավտոմեքենանների վարորդներին էլ միանալ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ