Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան որոշել է, թե ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում ընթանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ազատ ոճայինների պայքարում ովքեր են ներկայացնելու մեր երկիրը:
Կասպիյսկում մրցագորգ կմտնեն. 57 կգ քաշային կարգ՝ Միհրան Ջաբուրյան, 61 կգ՝ Գարիկ Բարսեղյան, 65 կգ՝ Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ՝ Վալտեր Մարգարյան, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյան, 79 կգ՝ Վարուժան Կաջոյան, 86 կգ՝ Մարզպետ Գալստյան, 92 կգ՝ Շամիր Աթյան, 97 կգ՝ Գեորգի Կետոեւ, 125 կգ՝ Լեւան Բերիանիձե:
Հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի կազմը հայտնի կդառնա ապրիլի 16-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ