«Մերժի՛ր Սերժին, քայլ արա» վանկարկումներով «Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամները փակել էին Հանրապետության հրապարակից Ամիրյան փողոց տանող մուտքի հատվածը: Փողոցում երթեւեկությունը դադարեցվել էր:
Մինչ այդ նրանք փակել էին Տիգրան Մեծ փողոցը: Դավիթ Սանասարյանը հայտարարեց վաղվա քայլերթի մասին, որը մեկնարկելու է Սասունցի Դավիթ արձանի մոտից, ժամը 18.30-ին:
Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, ամսի 13-ից սկսած շուրջօրյա գործողություներով բազմամարդ երթերով կանխելու են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը: Սանասարյանը նաեւ ասաց, որ չի բացառում այսօր այլ փողոցներ էլ փակեն:
Այս պահին ցուցարարները երթով շարժվում են դեպի Մաշտոցի պողոտա:
ՀՀ ոստիկանությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, կոչ անելով հավաքի կազմակերպիչներին՝ դրսեւորել քաղաքացիական բարձր գիտակցություն եւ օրինավոր վարք:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ