«Կարեն Կարապետյանի առաջարկը գտել է ԳՄ բոլոր անդամների մոտ հավանություն»,- քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա շեշտեց, թե ԳՄ նիստում այլ կարծիք չի հնչել, այլ թեկնածու չի էլ քննարկվել:
Այնուհետև պարոն Շարմազանովը հստակեցրեց. «Մենք որպես գործադիր մարմին շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստին կներկայացնենք մեր վարչապետի թեկնածուին: Պարզ է՝ ով է մեր վարչապետի թեկնածուն լինելու: Այլ անուն չենք քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել ու չեն եղել: Մենք բոլորս միահամուռ վստահում ենք ՀՀԿ նախագահին: Դե յուրե պաշտոնական որոշումը կկայացվի շաբաթ օրը՝ խորհրդի նիստից հետո, և երկուշաբթի ՀՀԿ խմբակցությունը կառաջարկի վարչապետի թեկնածուին»:
Լրագրողների հստակեցմանը՝ վարչապետի անունը կհնչեցնե՞ք, պարոն Շարմազանովն արձագանքեց. «Ասացի, բացի Սերժ Սարգսյանից որևէ այլ անուն չի քննարկվել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
it’s a done deal, եալլա; պարապ տեղը երեխաները թող դարձեալ չենթարկեն փողոցին մէջտեղ ոստիկանական ծեծի.