Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյան. «Սերժ Սարգսյանի համար անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացնում»

Ապրիլ 11,2018 20:35

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները դեռեւս Մելիք Ադամյան փողոցում են եւ բողոքի ցույց են անում. նրանք նախատեսել էին շրջափակել ՀՀԿ գրասենյակի շենքը, որպեսզի այդ կերպ ճնշում գործադրեն եւ թույլ չտան, որպեսզի ՀՀԿ-ն այսօր նախատեսվող ՀՀԿ ԳՄ նիստին առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Սակայն ոստիկանները փակել են Մելիք Ադամյան փողոցի սկզբնամասը, ցուցարարները չեն էլ կարող կուսակցության գրասենյակին մոտենալ:

Նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը ցույցի մասնակիցներին դիմեց, հիշեցրեց, որ ՀՀԿ նիստը պետք է ժամը 20.00-ին լիներ, սակայն «անփոխարինելի» պատճառներով այն տեղափոխել են 18.30-ին. «Մենք հավաքվել ենք այստեղ ո՛չ ասելու Սերժին, մերժելու Սերժին: Նա, ինչպես գիտեք, գնացել է, այլեւս իշխանություն չունի եւ այլեւս չպետք է վերադառնա: Նա փորձում է ամեն ձեւ վերադառնալ իշխանություն, բայց մենք պետք է ամեն ինչ անենք՝ կանխելու նրա վերադարձը:

Ինչո՞ւ ենք ուզում ամեն քայլ անել, որպեսզի կանխենք, որովհետեւ բոլոր ոլորտներում ձախողել է, Հայաստանի հանրապետությունում չկա գրեթե մեկ ոլորտ, որ վերջին 10 տարիներում Սերժ Սարգսյանը չի ձախողել: Սերժ Սարգսյանը ամենաձախողած արտաքին  քաղաքականություն վարող անձն է: Չունենալով մի փաստարկ, թե ինչու նա պետք է մնա, նոր մի հեքիաթ են մտածել՝ «դիվանագետի հեքիաթը», որը փորձում են նրա հագով կարել, ինչպես Սահմանադրությունը: Հիմա ուզում են Սերժ Սարգսյանին ներկայացնել դիվանագետ, բայց իրականում նա ամենաձախողած արտաքին  քաղաքականություն վարող անձն է, որովհետեւ մեկ գիշերում Հայաստանը մտցրել է ԵԱՏՄ՝ անվտանգության փաստարկով, եւ արդյունքում մենք հայտնվել ենք ապրիլյան պատերազմում, որտեղ մարդկային եւ տարածքային կորուստներ ունեցանք»:

Արմեն Գրիգորյանն ասաց, որ բազմաթիվ փաստեր կան, թե ինչու Սերժ Սարգսյանը ձախողել է, եւ չպետք է իշխանության վերադառնա. «Ահա թե ինչու ենք մերժում Սերժին,  երեւի այսօր այստեղ է, դրա համար է ամբողջ ճանապարհը փակված: Անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացնում նրա համար, մեր հարկերով երեւի, որովհետեւ նա պաշտոն չի զբաղեցնում: Եվ եթե պաշտոն չի զբաղեցնում, ապա այսքան ոստիկան եւ քաղաքացիական հագուստով մարդիկ են մեր շուրջը պտտվում, նշանակում է, որ աննախադեպ պաշտպանության միջոցներ են ձեռնարկում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30