«Մերժի՛ր Սերժին» նախաձեռնության անդամները փակել են Մելիք Ադամյան փողոցի հետ խաչվող Տիգրան Մեծ պողոտայի մի հատվածը: Ավտոբուսներն ու այլ տրանսպորտային միջոցները ստիպված շրջադարձ են կատարում:
Ցուցարարները «Մերժի՛ր Սերժին»-են վանկարկում: Այս պահին ցուցարարները նստացույց են անում, երթեւեկությունն այդ հատվածում դադարեցված է:
Հիշեցնենք, որ այս բողոքի ցույցի նախաձեռնողները մտադիր էին շրջափակել ՀՀԿ գրասենյակի շենքը, սակայն ոստիկանները փողոցի սկզբնամասը փակել էին:
Այս պահին ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվել է, բողոքի ցույցը շարունակվում է:
ՀՀ վարչապետի թեկնածությունն այսօր ՀՀԿ ԳՄ նիստին չի առաջադրվել, սակայն ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կրկին հայտարարել է, որ վարչապետի թեկնածությունը ՀՀԿ խմբակցությունը կառաջադրի երկուշաբթի օրը, ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանից բացի, այլ անուն չի էլ քննարկվել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ