«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները, ինչպես երեկ արդեն հայտարարել էին, պատրաստվում են շրջափակել Հանրապետական կուսակցության գրասենյակի շենքը, որտեղ այսօր տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ նիստը, եւ որի ընթացքում պետք է որոշվի ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրումը: Ճակատի անդամների հայտարարության համաձայն, ՀՀԿ-ի շենքի շրջափակելու նպատակը՝ թույլ չտալ ՀՀԿ-ին առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Ավելի վաղ, սակայն, Aravot.am-ը հայտնել էր, որ ըստ որոշ տեղեկությունների, ՀՀԿ-ն որոշել է վարչապետի թեկնածությունն առաջադրել շաբաթ օրը:
Այս պահին ճակատի համախոհները, քաղաքացիական ակտիվիստներն ու «Մերժիր Սերժին» նախաձեռնության պաստառներով Մելիք Ադամյան փողոցում են, որտեղ գտնվում է ՀՀԿ-ի գրասենյակը:
ՀՀԿ-ի գրասենյակ են հիմա ժամանում հանրապետականները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ