Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք Արաբկիրի զինվորական կոմիսարիատում. ՀՔԱՎ

Ապրիլ 11,2018 19:21

Այսօր՝ 2018 թվականի ապրիլի 11-ին, Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցված Մաքս Վարժապետյանի անձնական էջից տեղեկացանք, որ նրան Արաբկիրի զինկոմիսարիատում այսօր առանձնացրել են սենյակում, նրանից վերցրել են հեռախոսը, սպառնացել են, որ անձնական տվյալները կվերցնեն: Ավելին՝ առանձին սենյակ տեղափոխելուց հետո Մաքս Վարժապետյանին վիրավորել են՝ ասելով, որ «իր եւ իր ընկերոջ նմաններին պետք է վառել, փրթել, քանի որ նրանք ազգին հակառակ և ի վնաս են ծառայում» եւ միայն դրանից հետո են թույլ տվել դուրս գալ սենյակից: Մաքս Վարժապետյանը զինկոմիսարիատ է գնացել իր ընկերոջ հետ՝ նրան ուղեկցելու համար: Նրա ընկերը ներկայացել է զինկոմիսարիատ՝ հայտնելու համար իր սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության մասին:

Մինչ այդ՝ 2018 թվականի ապրիլի 9-ին, երբ նրա ընկերը կանչվել է զինվորական կոմիսարիատ, նա ընկերոջը կրկին ուղեկցել է այնտեղ:  Զինկոմիսարիատի աշխատակիցը, առանց ներկայանալու՝ պահանջել է նրանից հանձնել անձնական իրերը և անձնագիրը: Այնուհետեւ զինկոմիսարիատի աշխատակիցները նրան եւ ընկերոջը սկսել են ծաղրել եւ ի պատասխան քաղաքացու հարցին, թե որ կանոնակարգի համաձայն պետք է անձնական իրերը հանձնվեն, նրանց ասել են. «ախպերս կասկածելի եք թվում, համ էլ սա հասարակական վայր ա։ Չորեքշաբթի կգաս հարցերիդ կպատասխանենք»: Բացի դրանից՝ ծաղրելով հարցրել են. «էդ սումկեքիդ մեջ ռումբ ե՞ք բերել, որ տրաքացնեք մե՞զ, տեռորիստ ե՞ք։ Հըլը սաղ հանձնեք նոր մտեք ստուգվելու»:

Իսկ քաղաքացի Մաքս Վարժապետյանը նշված հարցն ուղղել է զինկոմիսարիատի աշխատակիցներին, քանի որ նկատել է, որ մյուս բոլոր քաղաքացիները ազատ մուտք են գործել զինկոմիսարիատ, եւ ոչ ոք չի վերցրել նրանց անձնական իրերը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտում է նման վերաբերմունքը Մաքս Վարժապետյանի նկատմամբ եւ գտնում է, որ զինկոմիսարիատի աշխատակիցների նման գործողությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը:

Շարունակությունը՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30