ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին շնորհակալություն հայտնեց աշխատանքի համար եւ հարցրեց՝ որո՞նք էին այս կառավարության հիմնական հաջողությունները, ձեռք բերված տնտեսական ցուցանիշները եւ ո՞ր ուղղություններով դեռեւս անելիքներ ունենք:
Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ցավոք, այն թվերը, որ ունենք, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի չի զգում: Կամայական տնտեսական համակարգի համար այդ թվերն ինչ-որ առումով հուսադրող են»:
Ըստ Կարապետյանի, իրենց թիմը որոշակի առումով բավարարվելու իրավունք ունի՝ 29 տոկոս իմպորտ, 28 տոկոս արտաքին առեւտրաշրջանառություն, 25 տոկոս էքսպորտ եւ այլն: Նա ասաց, որ այս տարվա երկու ամսվա տվյալներով՝ 8.6 տոկոս տնտեսական ակտիվության աճ ունեն. «Մենք ունենք որոշակի առումով ֆորսմաժորային իրավիճակ,մ Թեղուտի ձեռնարկությունը չի աշխատում»: Այնուամենայնիվ, այս պարագայում անգամ Կարապետյանը գոհ է արդյունքներից:
Նա վստահեցրեց, որ ունեն տեսլական. «20-30 ծրագրի վրա բավական երկար աշխատելենք, ներկայացրել ենք արդեն ՀՀ նախագահին, շուտով կներկայացնենք հանրությանը»;
Նա ասաց, որ շատ ամբիցիոզ եւ բավականին քրտնաջան ու հետեւողական ծրագիր են մտածել՝ առողջապահություն, բիզնես, գյուղատնտեսություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ