Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցնում են խախտումներով

Ապրիլ 11,2018 18:03

Ադրբեջանում այսօր ընթացող նախագահական ընտրություններում նկատվել են որոշակի խախտումներ, չնայած ադրբեջանական ԶԼՄ-ների մեծ մասը լռում են այդ մասին:

Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Սարդար Ջալալօղլուի կենտրոնական ընտրական շտաբի նախագահ Թալիաթ Ալիևը Turan գործակալությանն ասել է, որ «ընտրությունների ավանդական կեղծումները շարունակվել են նաև այս նախագահական ընտրությունների ժամանակ»:

«Կարուսել գործողությունը», տարբեր ընտրատեղամասերում մեկ մարդու բազմակի քվեարկությունները, ընտրատեղամասերում դիտորդների մուտքն արգելելը և այլ խախտումներ տեղի են ունենում նաև այսօր»,- ասել է Ալիևը:

Նա օրինակ է բերել այն փաստը, որ ընտրատեղամասերից մեկում ընտրական հանձնաժողովի անդամները թույլ չեն տալիս դիտորդներին մուտք գործել ընտրատեղամասեր՝ պատճառաբանելով, որ շրջանային ընտրական հանձնաժողովի թույլտվություն չկա: Ու դա չնայած այն փաստին, որ նրանք ԿԸՀ-ի կողմից հավատարմագրեր ունեն:

Ալիևը նաև նշել է, որ ընտրողների ակտիվությունը շատ ցածր է, կան այնպիսի ընտրատեղամասեր, որտեղ քվեարկել է ընդամենը 4-5 մարդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30