«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հարձակումներ իրականացնել 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, գրում է Daily Mail-ը:
Համացանցում հրապարակվել են մի քանի գրառումներ, որոնցում ահաբեկիչներն իրենց սպառնալիքներն են հայտնում՝ կապված Սիրիայի տարածքում Ռուսաստանի գործողությունների հետ: Դրանցից մեկի վրա գրված է «Ռուսաստան 2018. Պու՛տին, դուք անհավատ ես: Դուք կվճարեք մուսուլմանների սպանությունների համար»:
Ավելի վաղ ահաբեկիչները հրապարակել էին գրառումներ, որի վրա պատկերված էր Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին՝ ահաբեկիչների առաջ ծնկաչոք:
2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Ռուսաստանի 11 քաղաքներում հունիսի 14-ից հուլիսի 15-ը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ