Այսօր երեկոյան տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Ակնկալվում է, որ այսօր իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար մարմինը կհրապարակի վարչապետի իր թեկնածուի անունը: Ենթադրվում է, որ ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
Aravot.am-ի տեղեկություններով՝ սակայն, Հանրապետականի վարչապետի թեկնածուի անունը պաշտոնապես հայտնի կդառնա շաբաթ օրը: Այդ օրը հրավիրված են ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստեր: Այդ օրն էլ քննարկումների արդյունքում հանրապետականները կհայտարարեն իրենց թեկնածուի անունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ