Լրահոս
Օրվա լրահոսը

Թալանված, սողանքից ավերված երկաթուղին կվերականգնվի՞

Ապրիլ 11,2018 16:26

Տավուշի մարզի Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին գյուղի տարածքում հողի սողանքից ավերված է Դիլիջան-Իջեւան երկաթուղու հատվածը: Սողանքի հետեւանքով Աղստեւ գետի ձախ ափին գտնվող առանձնատների տերերը լքել են իրենց բնակարանները, նրանց պետական բյուջեից դրամական փոխհատուցում է տրվել:

Դիլիջան-Իջեւան-Ադրբեջանի սահման երկաթգիծը 1990-ական թվականների երկրորդ կեսից թալանվել է, երկաթուղու ռելսերը տեղում են, սակայն էլեկտրական լարերը եւ այլ պարագաներ գողացվել-թալանվել են:

Երկաթգիծը վերագործարկելու դեպքում Իջեւանի բենտոնիտ կոմբինատը, գինու գործարանը, այլ ձեռնարկություններ իրենց արտադրանքը կարող էին առաքել երկաթուղով, դեպի Երեւան եւ այլ քաղաքներ մեկնող մարդատար գնացքներ կաշխատեին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30