«Հիմա կա «Ելք» դաշինք, որը գործում է եւ «Ելք» դաշինքից առանձին գործում է «Քաղաքացիական պայմանագիրը»: Ի դեմս «Լուսավոր Հայաստանի» եւ «Հանրապետության», «Ելք» դաշինքը դեռեւս գործում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը:
Ընդդիմադիր պատգամավորից հետաքրքրվել էինք՝ հնարավո՞ր է վարչապետի ընտրություններից հետո, ընդդիմադիր խորհրդարանական դաշինքը հայտարարի լուծարման մասին:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանի դահլիճում «Քաղաքացիական պայմանագրի» անդամներ Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանը ակցիա էին կազմակերպել:
«Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը լրագրողներին ասել էր, որ իրենք անակնկալի են եկել դահլիճում, քանի որ տեղյակ չեն եղել ակցիայի մասին եւ, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամների պահվածքը գործընկերների պահվածք չէ: Նա նաեւ ասել էր, որ ամսի 18-ից հետո այդ ամենին գնահատական կտա:
Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում, երբ ձեւավորվում էր դաշինքը, նախատեսվում էր երեք կուսակցությունների միավորումը մեկ կուսակցության մեջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ