ԵՊՀ-ի տարածքում «Մերժի՛ր Սերժին» և «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին իրազեկում իրականացնելիս, համալսարանի աշխատակիցները քաշքշել են և թույլ չեն տվել մուտք գործել ԵՊՀ շենքի տարածք՝ սպառնալով, որ, եթե շարունակեն իրազեկումը, ապա կդիմեն կոշտ միջոցների։
«ԵՊՀ-ում ինչքան անհրաժեշտ է, իրազեկումը իրականացրել ենք, գրեթե ողջ ուսանողությունը, դասախոսական անձնակազմը տեղյակ է։ Շատ կարճ տևեց մեր իրազեկումը, մեզ խանգարեցին ԵՊՀ աշխատակազմը ու անվտանգության աշխատակիցները։ Նրանք իրենց սադրանքներով և հրահրումներով լարվածության մթնոլորտ ստեղծելով այնպես արեցին, որ լավ տարածում գտնի մեր իրազեկումը։ Նրանք մեզ քաշքշում էին, բռնության էին ենթարկում մասնավորապես աղջիկներին, ամբողջ համալսարանական անձնակազմը դուրս էր եկել ուսանողության դեմ, որպեսզի պաշտպանի Սերժ Սարգսյանի ռեժիմը»,- մեզ հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամներից Շահեն Հարությունյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ