Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ն կոչ է անում ուսանողներին քաղաքական և քաղաքացիական ակտիվության ցուցաբերելիս հետևել ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին և դրսևորել քաղաքացիական բարոյականություն

Ապրիլ 11,2018 15:47

Հաշվի առնելով ԵՊՀ մոտ երկու տասնյակ ուսանողների վերջին օրերի քաղաքական և քաղաքացիական ակտիվության աճը, հայտարարում ենք.

1.ԵՊՀ-ի համար, մի շարք այլ արժեքների հետ մեկտեղ, բարձրագույն արժեքներ են Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, մշակույթը, քաղաքացիական բարոյականությունը:

2.Մենք ձգտում ենք նպաստել ժողովրդավարության հաստատմանը, աջակցել քաղաքացիական ինքնագիտակցության զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիների ազատ ինքնադրսևորման և ազատ ընտրության հնարավորության ստեղծմանը:

Մենք համոզված ենք, որ.

1.Քաղաքացին պետք է ապրի իրավական պետությունում՝ իր բոլոր դրսևորումներով,

2.Օրենսդրությունը պետք է լինի պիտանի, անհրաժեշտ և չափավոր,

3.Չպետք է լինի խտրականություն, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որևէ խտրության՝ հիմնված սոցիալական, ունեցվածքային կամ դասային կարգավիճակի վրա,

4.Երկրի բարձրագույն արժեքը քաղաքացին է:

Միաժամանակ վստահ ենք, որ նշված գաղափարներն իրագործելի են իրավական հարթության մեջ, քանզի մեր երկրում գործում է Սահմանադրությունը և առկա է կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող իրավական բազան:

Գիտակցելով այդ ամենը և առաջնորդվելով գործունեության նպատակաուղղվածությամբ և տրամաբանությամբ, կոչ ենք անում ԵՊՀ ուսանողներին քաղաքական և քաղաքացիական ակտիվության ցուցաբերելիս հետևել ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին և դրսևորել քաղաքացիական բարոյականություն:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30