Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այդ ի՞նչ քանդակ դրեցին Վատիկանում, ամոթ է. Լևոն Թոքմաջյան. «Ա1+»

Ապրիլ 11,2018 15:26

Վերջին  տարիների ընթացքում մշակութային կյանքում տարբեր քաղաքականություններ են տարվել։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեցին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը։

«Այս 10 տարիների ընթացքում մշակույթի հանդեպ տարբեր քաղաքականություններ են տարվել միգուցե ելնելով նրանից, որ տարբեր վարչապետներ են եղել։ Կարծում եմ՝ որևէ նախագահ, որևէ վարչապետ կամ նախարար չի կարող տաղանդավոր մարդ ծնել։ Ամբողջ խնդիրը տաղանդներին բացահայտելն է, ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի այդ տաղանդները կարողանան ստեղծագործել»,-նշեց Ռուբեն Բաբայանը։

Ռուբեն Բաբայանը վերջին 2 տարիների ընթացքում վտանգավոր միտում է տեսնում արվեստի ոլորտում։ Մշակույթը սկսվում է ընկալվել զուտ որպես ժամանց և ժամանցի օրենքներով է սկսում դատվել.

«Վաճառվեց  ապրանքը՝ լավ է, չվաճառվեց՝ լավ չէ։ Սա վտանգավոր սկզբունք է և պետք է բարեփոխումներ անել։  Չի կարելի որպես բարեփոխում ընդունել միայն ֆինանսների կրճատումը։ Ֆինանսների կրճատումը մշակույթի, կրթության և գիտության մեջ միայն ֆինանսների կրճատում է, այլ ոչ թե բարեփոխում»։

Նկարիչ Լևոն Թոքմաջյանը հույսը կապում է Սերժ Սարգսյանի հետ։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30