Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Նազարյանը՝ ԵՄ համաձայնագրի իրագործման մասին. «Այդ առումով քաղաքական կամքի դեֆիցիտ չի լինի»

Ապրիլ 11,2018 15:11

ԵՄ անդամ երկրներում ՀՀ ԵՄ համաձայնագիրը վավերացման գործընթացում է: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ հավելելով, որ տարբեր եվրոպական մայրաքաղաքներից շուտով տեղեկություններ կստացվեն:

ՀՀ խորհրդարանն այսօր միաձայն վավերացրեց ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն առաջինը վավերացրել էր Էստոնիան, օրերս այն առաջին ընթերցմամբ ընդունեց նաեւ Լատվիայի խորհրդարանը:

Երեկ քննարկումների ժամանակ պատգամավորները մտահոգություններ հնչեցրեցին առ այն, որ համաձայնագրի դրույթների իրականացման համար քաղաքական կամք է անհրաժեշտ եւ կասկածներ հայտնեցին, որ իշխանությունն ունի այդ կամքը: Կարեն Նազարյանը կարծում է, որ «այդ առումով քաղաքական կամքի դեֆիցիտ չի լինի» Հայաստանում:

Պատգամավորներն ասացին նաեւ, որ Արցախի հակամարտությանը վերաբերող բանաձեւը Հայաստանին լավություն չէ: Լրագրողները փոխնախարարից հետաքրքրվեցին՝ չկա՞ մտավախություն, որ հակամարտության մասին ձեւակերպումները կարող են փոփոխվել: Փոխնախարարն ասաց՝ աշխատում են, որ այդ ամրագրված դրույթները փոփոխությունների չենթարկվեն. «Համաձայնագիրը պարտադիր իրավական ուժ ունի կողմերի համար։ Համաձայնագրում ԼՂ հակամարտության վերաբերյալ կողմերի հանձնառությունը հստակ է ամրագրված։ Մեծապես հույս ունեմ, որ այդ առումով ԵՄ կողմից շեղումներ չեն լինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30