Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախիջեւանից ռազմական գործողությունների վտանգ չկա, բայց սրացումներ կլինեն արցախաադրբեջանական սահմանին». Քաղաքագետ

Ապրիլ 11,2018 14:22

Արցախյան հակամարտության հարցում առաջիկայում փոփոխություններ ակնկալել պետք չէ. նախադրյալներ չկան: «Հայացք» մամուլի ակումբում այսօր նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Առաջիկայում Ադրբեջանը բանակցային գործընթացը կհամադրի շփման գծում իրավիճակի պարբերական սրումներով: Դա իրենց ընդունած երկարաժամկետ քաղաքականությունն է»,-համոզմունք հայտնեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ սահմանին Ադրբեջանի կողմից ավելի մեծ ծավալի էսկալացիաները բացառված չեն: Նախիջեւանի հատվածից վտանգի վերաբերյալ էլ քաղաքագետը նշեց. «Լայնածավալ ռազմական գործողությունների վտանգ չկա, բայց սրացումներն արցախա-ադրբեջանական սահմանին, կրկնում եմ, բացառված չեն»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի՝ ռուսական կողմից S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերմանը, քաղաքագետը դա թուրքական «PR փուչիկ» է որակում, որն Արցախի խնդրին չի վերաբերում. «Թուրքիան դա անում է ՆԱՏՕ-ից դուրս իր հնարավորություններն ի ցույց դնելու համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30