«Մենք դահլիճում չպետք է անակնկալի գայինք: Մենք գործընկերներ ենք եւ լավ կլիներ, որ դա քննարկվեր գործընկերների հետ: Իսկ սա գործընկերային վերաբերմունք չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Վերջինիս դուր չի եկել, որ «Ելք» խմբակցության մյուս կուսակցության` «Քաղաքացիական պայմանագրի» անդամները նախապես իրենց հետ չեն քննարկել խորհրդարանի դահլիճում իրականացրած ակցիան:
Այնուհանդերձ, երբ դահլիճում ակցիան իրականացնողների հասցեին քննադատություն եւ հեգնանք էր հնչում, Մանե Թանդիլյանը հանդես եկավ ի պաշտպանություն ընդդիմադիր պատգամավորների:
Մանե Թանդիլյանն անպատասխան թողեց լրագրողի հարցը՝ բողոքի այդ ձեւն իրենց համար ընդունելի՞ Էր եւ եթե նախօրոք իմանային, կմիանայի՞ն ակցիային: Նա ասաց, որ այս եւ հնարավոր այլ թեմաների հետ կապված հայտարարություններ կանի ապրիլի 18-ից հետո:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ