Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիբերալ քաղաքականության դպրոցի առաջին 39 շրջանավարտները ստացան իրենց ավարտական հավաստագրերը

Ապրիլ 11,2018 13:19

Սույն թվականի ապրիլի 10-ին Լիբերալ քաղաքականության դպրոցի առաջին 39 շրջանավարտները ստացան իրենց ավարտական հավաստագիրը։ Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա  էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սիվիտալսկին, Միացյալ Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, դիվանագետներ և ներկայացուցիչներ ՀՀ-ում ԱՄՆ-ի,  Վրաստանի և Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչություններից։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Լիբերալ քաղաքականության դպրոցում դասախոսություններով ներկայացած փորձագետները։

Ողջույնի խոսքով շրջանավարտներին շնորհավորել են  դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՄԹ Արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը և ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Լիբերալ քաղաքականության դպրոցը հիմնադրվել է 2017թ.: Դպրոցի նպատակն է՝ նպաստել Հայաստանում նոր սերնդի առաջնորդների կերտմանը, ովքեր կկրեն լիբերալ գաղափարներն ու արժեքները և կդառնան Հայաստանում ժողովրդավարության կառուցման առաջամարտիկներ: Դպրոցի երկրորդ խմբի դասերը կմեկնարկեն 2018թ. ապրիլին, դասախոսություններով հանդես կգան դեսպաններ, դասախոսներ, հայաստանյան և օտարերկրյա փորձագետներ և տարբեր ոլորտի առաջատար մասնագետներ:

 

Լուսավոր Հայաստան կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30