Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Մակրոնը Հայաստան գա, պետք է բարձրացնել Սիրիայի հայերի անվտանգության հարցը». փորձագետ

Ապրիլ 11,2018 12:57

Սիրիայի շուրջ լարվածությունը ներկայումս բարձր մակարդակում է. հակամարտության վերջին տարիների պատմության մեջ առաջին անգամ վտանգ կա գերտերություններից կողմից իրար հանդեպ ռազմական ուժի կիրառման: Այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը:

Նրա բնորոշմամբ՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ սրացման պատճառն օրերս Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստն էր. «Ռուսական կողմը հերքեց իրողությունը, բայց ԱՄՆ-ն շարունակում է պնդել ու Ռուսաստանին մեղադրել»:

Քոչարյանի խոսքով՝ արդեն իսկ տվյալներ կան, որ որոշ ամերիկյան որոշ ռազմանավեր արդեն Սիրիայի ափերի մոտ են: Փորձագետը համոզված է, որ Սիրիայում ցանկացած իրավիճակի սրում վտանգավոր է նաեւ Հայաստանի համար: «Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն թիրախավորել է Սիրիայի օդանավակայանները եւ օդուժի կենտրոնացման կայանները, որոնք սիրիական կառավարության համար ահաբեկիչների դեմ պայքարի առաջնային միջոցներն են: Վտանգ կա, որ ահաբեկչական խմբերը կրկին կակտիվանան»,-նկատեց նա:

Հայկ Քոչարյանը նշեց, որ իրավիճակի տեղային սրման դեպքերում կրկին վտանգվում են Սիրիայի մի քանի կետերում պահպանված հայկական համայնքները, որոնք դեռեւս անվտանգ են, քանի որ գտնվում են սիրիական իշխանության ներքո: «Իսկ Սիրիայի քրդաբնակ հյուսիսում, որտեղ հայեր կան, Թուրքիան մտադիր է ակտիվ գործողությունների դիմել: Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը ներկա է լինելու առաջիկայում Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի համաժողովին: Քանի որ Ֆրանսիան մտադիր է ակտիվանալ Սիրիայի հակամարտության հարցում, այդ համաժողովը պետք է օգտագործել՝ Սիրիայի հայերի անվտանգության խնդիրը բարձրացնելու նպատակով»,-համոզմունք հայտնեց Հայկ Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30