Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկի դեմը կտրի ու հարցրու՝ ո՞վ է Հայաստանի նախագահը, ո՞վ է վարչապետը, ԱԺ նախագահը, ովքե՞ր են նախարարները. «Հրապարակ»

Ապրիլ 11,2018 12:53

Դրսում զարթոնք է, գարուն՝ տաք, ընտիր եղանակ: Քաղաքի կենտրոնում ոստիկաններ կան, միայն նրանք են մատնում, որ Բաղրամյան 26-ի մատույցներում (կամ դրա հետ կապված) ինչ-որ բան է տեղի ունենում։ Ամենահավանական տարբերակը, որ մտքովդ անցնում է՝ դրսից հյուրեր են եկել՝ կա՛մ այլ երկրի նախագահ է, կա՛մ դեսպան, կա՛մ մոտերքում գուցե բողոքի ցույցեր են՝ կապված Վատիկանում տեղադրված Նարեկացու արձանի հետ: Ճանապարհային ոստիկանների ձեռքներին փուչիկներ, եռագույններ, գույնզգույն փայլեր, ծաղիկներ չկան։ Նրանց նկատելիս ոչինչ չես կռահի, ոչ մի հույժ կարեւոր եղելություն, բացի այն, որ նրանք ծառայության են դուրս եկել, ու պարզվում է՝ նոր նախագահի երդմնակալության առիթով երթեւեկությունն են կարգավորում:

Մոռացիր ոստիկաններին, թող երթեւեկություն կարգավորեն, գնա, փողոցի անցորդներից մեկի դեմը կտրի ու հարցրու՝ ո՞վ է Հայաստանի նախագահը, ո՞վ է վարչապետը, ԱԺ նախագահը, ովքե՞ր են նախարարները, արդարադատության մարմինները, համայնքապետերն ու գյուղապետերը, թաղի լավ տղերքը, ո՞վ է քո երկրում ճակատագրիդ անցյալը, ներկան ու ապագան։ Ու մի պատասխան կլսես, մի մարդու անուն, մի մարդու իրականություն, որի համար, չգիտես ինչու, Հանրային հեռուստաընկերությունը վերստին գովազդային արշավ է սկսել, ասես մի ողջ ժողովուրդ, մի ողջ երկիր նոր պիտի ճանաչի «անիմանալին»:

Արամ ՊԱՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30