Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյան. Լիճք գյուղի հանքը հենց խմելու ջրի վրա են բացել, բացողները մտածում են միայն այսօր գրպանները լցնելու եւ վաղը թռչելու մասին. «Ժողովուրդ»

Ապրիլ 11,2018 12:49

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այս օրերին գործնական այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր մտահոգությունն է հայտնել Մեղրիում հանքերի շահագործման արդյունքում առաջ եկած խնդիրների, հուշարձանների նկատմամբ անհատական հոգածությունից զատ՝ մասսայական հոգածության պակասի, հանրության՝ նախնյաց հիշատակներին ծանոթ չլինելու եւ այլ թեմաների շուրջ։ Պարոն Կարապետյանը նշել է, որ նկատում է թշնամական վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ։

– Պարոն Կարապետյան, գիտենք, որ գործնական այցով Սյունիքում եք։ Կպատմե՞ք տեղում Ձեր կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին՝ կապված հուշարձանների եւ, առհասարակ, տեղի, միջավայրի հետ։

– Ես եղա Մեղրիում եւ Ձեզ մի պատկերի մասին կպատմեմ, մնացած հետեւությունները կարող եք արդեն Դուք անել։ Մեղրիում մարդիկ բացում են ծորակն ու ասում. «Մեր հերն են անիծել, ջրից էլ չենք կարող օգտվել»։ Մարդիկ քաղաքից դուրս են գալիս, կապրոնե տարաներով ջուր են կրում այն աղբյուրներից, որոնցից դեռ կարելի է խմել։ Այնքան հանքեր են շահագործում այդ տարածքում, որ մի օր թունավորելու են ամբողջ բնակչությանը։ Սա անհեռատես, անհագուրդ, անխոհեմ վերաբերմունքի արդյունք է, այդ աղետը ես իմ աչքերով տեսա այս օրերին։ Ընդ որում, հին հանքերի կողքին անընդհատ բացվում են նորերը՝ առանց հաշվի առնելու, որ դրանք գտնվում են աղբյուրների ակունքների շրջանում։ Ազգային պատկանելիություն չունեցող մարդկանց գործելակերպ է սա։

Ագարակի պես վիթխարի տարածությունը անապատի է վերածվել, ուղղակի թունավորված է։ Կամ, ասենք, Լիճք գյուղի հանքը հենց խմելու ջրի վրա են բացել, բացողները մտածում են միայն այսօր գրպանները լցնելու եւ վաղը թռչելու մասին։ Բայց չէ՞ որ այս գործելաոճը առանց այդ էլ թվով փոքր հայաստանաբնակ հայերին դրդում է հեռանալ հայրենիքից։ Սա թշնամական վերաբերմունք է սեփական ժողովրդի եւ հայրենի չնաշխարհիկ բնության նկատմամբ:

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30