Լրահոս
Օրվա լրահոսը

Գորգիսյանը քիթ ու բերանը փակել է թաշկինակով, Թանդիլյանը չի բացառում, որ «Ելքի» ծխային ակցիան կվնասի առողջությունը

Ապրիլ 11,2018 12:46

«Խնդրում եմ լուրջ վերաբերվել իրավիճակին: Սա դրդված քայլ է, որպեսզի հասկանանք Հայաստանում տիրող իրավիճակը: Սա քաղաքացիներին կոչ է»,- ԱԺ-ում խոսելով «Ելքի»՝ ճայթուցիկներով ծխային ակցիայի մասին՝  ասաց «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, խոսելով որպես բժիշկ, ասել էր, որ անընդունելի է, երբ այդ թունավոր նյութերով, ծխով վտանգում են պատգամավորների առողջությունը: Այս առումով Բաբլոյանի հետ Թանդիլյանը համաձայնեց. «Իրականում այն օդը, որը շնչում ենք, պարոն Բաբլոյանը ներկայացրեց՝ որպես բժիշկ, ունի տեղ լինելու, բայց, այնուամենայնիվ, «Ելքի» գործընկերները, որոնք նման քայլի են դիմել, փորձել են ուշադրություն գրավել: Ես խնդրում եմ դա ընդունել՝ որպես ըմբոստության քայլ եւ հեգնանքն ու ծաղրանքը տեղին չէ»:

Նա ասաց, որ իսկապես, կարող է եւ այդ ծխից պատգամավորների առողջությանը վտանգ լինել, այդ հարցում վստահ չէ բայց կոչ արեց, որ հասկանան «Ելքին»:

Ծխային ակցիայից հետո իր առողջությանը չվնասելու համար «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը քիթ ու բերանը փակել է թաշկինակով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30