Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է միասնական քննությունների փոխարեն անցկացնել արտաքին գնահատում: Նախատեսվում է միասնական քննություն անցկացնել տարեկան երկու անգամ. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 11,2018 12:42

ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծով, որը ներկայացվել է գործադիրի հաստատմանը, առաջարկվում է փոփոխություններ կատարել բուհերի ընդունելության քննության եւ մրցույթի անցկացման կարգում։ Նախագիծը հավանաբար կհաստատվի, եւ որոշումը մասամբ կսկսի գործել արդեն այս տարվանից։

«Նախագիծը ներկայացվել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին։ Եթե խնդիրներ, առարկություններ եղել են՝ քննարկվել են, եթե փոփոխությունների կարիք է եղել, փոխվել է, հիմա ուղարկվել է կառավարություն՝ հաստատման»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանը։

փոփոխություն համար 1.

Նախատեսվում է միասնական քննությունների փոխարեն անցկացնել արտաքին գնահատում։ Սովորողը հնարավորություն կստանա ցանկության դեմքում չմասնակցել միասնական քննություններին եւ ընտրել գիտելիքներն ավելի վաղ ավագ դպրոցում ստուգվելու տարբերակը, քննություն հանձնել 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարաններում՝ մինչ այդ ուսումնասիրած թեմաներից եւ ձեւավորված գնահատականով ընդունվել բուհ։

Այս հեռանկարին անդրադառնալու առիթ նախկինում ունեցել ենք։ Այժմ փոփոխությունը կառավարության որոշման տեսք է ստացել եւ հայտնի են նաեւ որոշ մանրամասներ։

«Եթե որոշումն ընդունվի. այս տարի աշնանը հայտագրումը կսկսենք։ Բայց հիմնական ծրագիրը նախատեսված է 2019, 2020, 2021 թթ. համար։ 2018-ի դեկտեմբերից կսկսենք 10-րդ դասարանից, կստուգվի հիմնական դպրոցի գիտելիքը։ Իսկ հաջորդ տարի արտաքին գնահատմանը կարող են մասնակցել 10-րդ դասարանի աշակերտները եւ այն 11-րդցիները, որոնք նախորդ տարի արդեն քննություն են հանձնել եւ այդպես շարունակ»,- մանրամասնեց Արա Իսպիրյանը։

փոփոխություն համար 2.

Նախատեսվում է միասնական քննություն անցկացնել տարեկան երկու անգամ՝ հունվարին եւ հունիսին։ «Եթե կարգը հաստատվի, 2019 թ. աշնանը կսկսենք հայտագրում իրականացնել, իսկ 2020 թ. առաջին անգամ կկարողանանք հունվարին անցկացնել միասնական քննություններ։ Երկրորդը կլինի հունիսին։ Այսինքն՝ այն երեխաները, որոնք հունվարին հանձնել են եւ ցանկանում են պահպանել գնահատականը, կպահպանեն, ովքեր կցանկանան գնահատականը բարձրացնել, հնարավորություն կստանան միասնական քննության մասնակցել նաեւ հունիսին։ Կամ, եթե ինչ-ինչ պատճառներով անբավարար են ստացել, կկարողանան նորից հանձնել։ Սա նախատեսված կլինի 19-20 ուստարվա դիմորդների համար»,- ասաց ԳԹԿ տնօրենը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30