Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետները չեն կարողանում պարզել, թե, ի վերջո, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները կիսլատա կամ վնասակար նյո՞ւթ էին բերել. «Ժողովուրդ»

Ապրիլ 11,2018 12:24

Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը հետաքրքիր ընթացք է ստանում։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փորձագետները չեն կարողանում պարզել, թե, ի վերջո, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները կիսլատա կամ վնասակար նյո՞ւթ էին բերել, լցրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա, թե՞ պարզապես կոյուղաջուր էր։

Բանն այն է, որ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, ԵԾ անդամներին մեղադրել էր քաղաքապետի դեմ մահափորձ կատարելու մեջ։ Նա մասնավորապես մարտի 19-ին մեզ հետ զրույցում պնդել էր, որ իրեն ասել են. «…ապացուցվել է արդեն վաղուց…: Կոյուղաջրի մեջ եղել է կիսլատա»։

Իսկ կոյուղաջո՞ւր էր եղել, թե՞ կիսլատա կամ այլ վնասական նյութ, դեռեւս միջադեպի հաջորդ օրը ոստիկանության հետաքննիչի կողմից նյութերի նախապատրաստման փուլում նշանակվել էր փորձաքննություն, որպեսզի համապատասխան փորձագետները իրավիճակին տան գնահատական։

Այսպիսով՝ Երեւանի քաղաքապետարանում «մարտեր առանց կանոնների» հիշեցնող միջադեպից անցել է մոտ 2 ամիս։ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից փորձեց պարզել, թե արդյո՞ք հայտնի է փորձաքննության եզրակացությունը, ի վերջո, տարայում կիսլատա է եղել, թե պարզապես կոյուղաջուր, ի պատասխան՝ կոմիտեից մեզ հայտնեցին. «Փորձագետները հայտնել են, որ ներկայացված հետազոտելի օբյեկտներում բակտերիոլոգիական եւ կենսաբանական ծագման այլ բաղադրիչների, ինչպես նաեւ մարդու առողջությանը հնարավոր վնասակար ազդեցության կենսաբանական ծագման նյութերի պարունակությունը պարզել չեն կարող՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տվյալ բնագավառի նեղ մասնագիտական հետազոտությունների իրականացման հնարավորությունների բացակայության պատճառով։ Ներկայումս վարույթն իրականացնող մարմինը փորձում է պարզել, թե մեր հանրապետությունում կա՞ն արդյոք համապատասխան մասնագետներ, որոնք ունեն անհրաժեշտ սարքավորումներն ու տեխնիկական հնարավորությունները՝ այդօրինակ փորձաքննությունն անցկացնելու համար»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30