Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքի» պատգամավորներն ԱԺ ամբիոնի մոտ գունային ծխարձակիչներ վառեցին՝ ծխի մեջ կորցնելով ԱԺ դահլիճը

Ապրիլ 11,2018 12:15

ԱԺ-ում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն է քննարկվում, որով առաջարկում են ստրիպտիզ ակումբերի, կարաոկեների, սաունաների եւ որոշ այլ օբյեկտների գործունեությունը սահմանափակել:

Ելույթի համար գրանցվելով՝ «Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը մոտեցավ ամբիոնի մոտ եւ կոչ արեց քաղաքացիներին ապրիլի 13-ին Ազատության հրապարակ գալ՝ «Մերժիր Սերժին» ակցիայի համար:

Նա ասաց, որ հրապարակում կվառեն իրենց ազատության ջահը եւ ասելուն պես այրեց ձեռքում եղած գունային ծխարձակիչը: Նրան միացավ նաեւ Լենա Նազարյանը եւ քիչ անց դեղին, կանաչ գունային ծխի մեջ կորցրեցին ԱԺ նախագահության ամբիոնն ու նիստերի դահլիճը:

Դահլիճում ներկա սակավաթիվ պատգամավորները հետեւում էին ծխին, իսկ ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Էդուարդ Շարմազանովն ասաց՝ «շոուն չստացվեց»: Նա հորդորեց դահլիճի դռները բացեն, որ կարողանան աշխատել. «Թող հանրությունն իմանա ով ինչով է զբաղվում ԱԺ-ում»:

Գորգիսյանն առաջարկեց ընդմիջում անել, Շարմազանովը չհամաձայնեց. «Դուք, ձեր խմբակցությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30