Լրահոս
Օրվա լրահոսը

Ասֆալտին ներկով «փչված» գրառումը, որը մի քանի օր անց մարդկանց ոտքերի տակ մաշվելու է, համարվել է համայնքի գույք վնասել. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 11,2018 12:05

Ապրիլի 8-ին Արաբկիրի ոստիկանության բաժին են բերման ենթարկվել «Իմ քայլը» նախաձեռնության անդամներ Մեսրոպ Պապիկյանն ու Նորայր Հայրապետյանը։ Նրանց նկատմամբ կազմվեք է վարչական իրավախախտման մասին արձանագրություն, նրանք ենթարկվել են վարչական տույժի։ Պատճառն այն է, որ նշված քաղաքացիները ապրիլի 13-ին նախատեսված հանրահավաքի իրազեկում են իրականացրել եւ ասֆալտի վրա «Իմ Քայլը» գրությամբ գրաֆիտի են արել։

Թվում է՝ արտառոց ոչինչ չկա։ Առաջին անգամ չէ: Ընդդիմության հրավիրած հանրահավաքի մասին իրազեկողներին նախկինում էլ են բերման ենթարկել, հանրահավաքի մասնակիցներին էլ…։ Նույնիսկ բռնություն են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, անգամ կրակել ու սպանել են նրանց։ Բայց պետք է հաշվի առնել, թե ինչ պայմաններում, ինչ իրավիճակում են բերման ենթարկել վերը նշված քաղաքացիներին։

Ինչ խոսք, աբսուրդ է այն ձևակերպումը, թե ինչի հիման վրա են ոստիկանները բերման ենթարկել նրանց։ «Համայնքին պատկանող գույքը վնասելու համար»։ Այսինքն՝ ասֆալտին ներկով «փչված» գրառումը, որը մի քանի օր անց մարդկանց ոտքերի տակ մաշվելու է, համարվել է համայնքի գույք վնասել։ Բայց այս պահին դա չէ էականը։ Էականը նույնիսկ այն չէ, որ նույն այդ ոստիկանությունը Երևանի պատերին արված հազարավոր այլ գրառումներ նույնիսկ չեն նկատում և չկա մեկը, գեթ մեկը, որը բերման ենթարկված լինի այդպիսի արարքի համար եւ տույժի ենթարկված լինի։

…Ընդամենը 11 ամիս առաջ Սերժ Սարգսյանը մի, մեղմ ասած, ծավալուն ելույթ ունեցավ Ազգային ժողովում։ Ելույթի կարմիր գիծն այն էր, որ նորացված Սահմանադրությամբ նոր Հայաստան է լինելու այսուհետ։ Իսկ այդ նոր Հայաստանը չպիտի լիներ այնպիսին, որ ասֆալտի վրա ընդդիմության հանրահավաքի իրազեկմանը վերաբերող գրաֆիտի անող երկու քաղաքացու բերման ենթարկեն, իսկ ամբողջ քաղաքի պատերին տասնյակ հազարավոր «անմեղ» գրառումներ կատարածներից ոչ մեկին չպատժեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30