Լրահոս
Օրվա լրահոսը

Ստրիպտիզ ակումբ, կարաոկե, դիսկոտեկ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա. Այս օբյեկտների համար սահմանափակումներ են մտցվում

Ապրիլ 11,2018 11:41

ԱԺ-ում քննարկվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին կառավարության նախագիծը:

Հիմնական զեկուցող տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ առաջարկում են կանոնակարգել հասարակական կյանքին վերաբերող կարեւոր ոլորտը:

Մասնավորապես, որոշ ծառայությունների հետ կապված սահմանափակում է մտցվելու: Կարաոկե, դիսկոտեկ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, ստրիպտիզ ակումբ՝ հեստապարային ակումբ. Այս օբյեկտների տեղակայումը կսահմանափակվի բազմաբնակարան շենքերի, բնակելի կամ ոչ բնակելի տարածքում, ինչպես նաեւ կրթական, մշակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի տարածքում, բժշկական հաստատությունների տարածքներում:

Այդ գործունեության տեսակների համար այսուհետեւ թույլտվություն է տրամադրելու համայնքի ղեկավարը, Երեւան քաղաքի դեպքում՝ Երեւանի քաղաքապետը:

Համայնքի ավագանին այս օբյեկտների համար կարող է սահմանել բազմաբնակարան շենքերից հեռավորության սահման:

Բացի այդ, այս գործունեության տեսակների համար կսահմանվի պետտուրք: 4 գործունեության տեսակների համար տուրքը կլինի 10-50 հազար դրամի սահմաններում, իսկ գործունեության մի տեսակի համար՝ 300-500 հազար, ստրիպտիզ ակումբների դեպքում տուգանքը կլինի ավելի խիստ, ընդ որում, կրկնվելու դեպքում կտուգանվեն 1-1.3 մլն դրամի չափով:

Ավագանին սահմանելու է այս օբյեկտների համար նաեւ լռության ժամը, այն կարող է լինել 22-ից կամ 24-ից մինչեւ առավոտյան 7-ը:

Գործող օրենքով, եթե լռության ժամը խախտում էին, առաջին անգամ նախազգուշացվում էին, երկրորդ խախտման դեպքում 40 հազար դրամ տուգանվում, հիմա առաջարկում են բարձրացնել տուգանքի չափը 200-300-ապատիկ, կրկնվելու դեպքում՝ 1 մլն դրամ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանն առաջարկեց, որ լռության ժամերը երկարացվեն, առավոտյան 7-ը դարձնեն 9-ը, բացի այդ, երեկոյան ժամերին էլ լռությունը պետք է երկար լինի, քանի որ մարդիկ տուն են գալիս, որ հանգստանան, պարտադիր չէ, որ դառնան ուրիշի միջոցառման մասնակիցը:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ հոսթելների գործունեությունը չեք սահմանափակում, հոսթելում կարող է լինել նաեւ բաղնիք, սաունա, շոգեբաղնիք, եթե արգելում եք, նրա՞նք ինչու չեք արգելում: Փոխնախարարը պատասխանեց, որ սահմանափակումը տարածվում է նաեւ հյուրանոցային օբյեկտների վրա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը` Ella Gisherayin Akumb-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30