Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 30-ից ապրիլի 5-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 376 երեխա՝ 210 տղա, 166 աղջիկ:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 32819 քաղաքացի:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն