ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը ԱԺ-ում ընդունվեց լայն կոնսենսուսով: 95 պատգամավոր միաձայն կողմ քվեարկեց համաձայնագրին:
Այս պահին խորհրդարանում քննարկվում է Գալուստ Սահակյանի,Կարինե Աճեմյանի, Ֆելիքս Ցոլակյանի եւ ՀՀԿ մի խումբ պատգամավորների հեղինակած «ԱԺ աշխատակարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխության նախագիծը:
Հիշեցնենք, որ այս նախագծով ՀՀԿ-ականներն առաջարկում էին, որ երբ խմբակցությունները, կամ հանձնաժողովները լսումներ են հրավիրում, արդյունքները հրապարակեն միայն ԱԺ նախագահի թույլտվությամբ: Մինչդեռ հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ առաջարկը փոխել եւ ամրագրել, որ լսումների նյութերը կարող են հրապարակվել ԱԺ նախագահին իրազեկմամբ: Նախագծով առաջարկվում է նաեւ, որ լսումներ հրավիրելու իրավունք ունենա նաեւ ԱԺ նախագահը, նախկինում դա սահմանված չէր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ