Լրահոս
Օրվա լրահոսը

Գետնանցումի սեփականատերերը ո՛չ հրաժարվում են տարածքից, ո՛չ տիրություն անում

Ապրիլ 11,2018 16:00

Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումում տեղի ունեցած հրդեհից անցել է մեկ ամիս, սակայն ո՛չ տարածքն է մաքրվել, ո՛չ էլ հրդեհի թողած հետեւանքներն են գոնե որոշ չափով վերացվել: Սա մայրաքաղաքի ամենաբանուկ գետնանցումներից է. քաղաքացիներն ամեն անգամ այստեղով անցնելիս տհաճ զգացողություն են ունենում. գետնանցումի մշտական գարշահոտին միացել է նաեւ այրվածի ծխահոտը:

Տեսարանը նույնպես աչքին տհաճ է, մթին` նույնիսկ վախենալի: Խորհրդային տարիներին այստեղ «Չինար» հանրախանութն է գործել։ Տարածքն այսօր էլ տեր ունի, սակայն, ինչպես պարբերաբար Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաներն են ասում` սեփականատերերը պատշաճ կերպով չեն կատարում իրենց պարտավորությունները: Տարածքի բնակիչները հրդեհի պատճառը հենց այդ բարձիթողի վիճակով էլ պայմանավորում են` նշելով, որ գետնանցումը հաճախ է անտուններին «հյուրընկալում», որոնք տաքանալու համար այստեղ կրակ են վառում: Գետնանցումի սեփականատերերին օրենքի դաշտ բերելու գործը նույնպես քաղաքապետարանի լիազորությունների մեջ է մտնում, սակայն այդ ուղղությամբ այս գետնանցումում գործնական քայլեր չեն նկատվում: Եթե չեն կարողանում սեփականատերերին ստիպել, որպեսզի պարտավորությունները կատարեն, ապա գոնե այրված տարածքը պաստառապատեն:

Լուսանկարները` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

10.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30