Հայտնել ենք Իջեւան քաղաքի կենտրոնում կանաչապատ տարածքի հետ կապված խնդրի մասին: Սրճարանի սեփականատեր Խաժակ Թանանյանը շուրջ 25 տարի այդ տարածքը խնամել, այնտեղ տարատեսակ, գեղեցիկ թփեր է տնկել:
2007թ. Երեւանյան-14 հասցեում գտնվող 90 քառակուսի մետր տարածքը, 99 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրվել է Իջեւանի բնակիչ Արտուշ Օհանյանին, որը պատրաստվում է կանաչապատ այդ գոտում առեւտրի եւ սպասարկման օբյեկտ գործարկել:
Խաժակ Թանանյանը հայտնեց, որ Արտուշ Օհանյանը դիմել է ոստիկանություն, որպեսզի ոստիկանների ներկայությամբ իրականացվի դատարանի վճիռը:
Նա ասաց, որ դատարանի վճիռը միայն կանաչ գոտում գտնվող տաղավարները ապամոնտաժելուն է վերաբերել, ինչը կատարվել է ԴԱՀԿ-ի աշխատակիցների ներկայությամբ:
Թանանյանը հայտնեց, որ ապրիլի 7-ին, երբ ոստիկանությունում ինքը հայտարարություն է տվել նախկինում Իջեւանի քաղաքապետարանի կողմից Արտուշ Օհանյանին տարածքի տրման անօրինականության վերաբերյալ, այդ ժամանակ կանաչ տարածքը ավերել են:
Ոստիկանության Իջեւանի բաժնից այսօր`ապրիլի 10-ին տեղեկացանք, որ կանաչապատ տարածքը վնասելու վերաբերյալ Խաժակ Թանանյանի դիմումի hիման վրա նյութեր են նախապատրաստվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Առանց սեփականատիրոջ թույլտվության, այսինքն տվյալ դեպքում առանց համայնքի ավագանու ու ղեկավարի թույլտվության իրավունք չունի կառուցապատող նույնիսկ հողային աշխատանքներ կատարել։ Իսկ եթե ինչ որ բան կատարել են ուրեմն կամ ապօրինի է կատարվել կամ շինթույլտվության հիման վրա, բայց շատ ափսոս էր նման տարածքում շինթույլտվություն տալը։
Տավուշի մարզպետն, որ իրա տեղում լինի և հասկանա մարզպետի գործն ու անելիքը, նման թափթփուկները նման բան չէին կարող անել։ Չնայած Տավուշի մարզպետը, երբ է գալիս հարևան Վրաստանից, որ իմանա մարզի մարզկենտրոնում ինչ է կատարվել, եթե հեռախոսի համարն ունեք զանգահարեցեք և տեղեկացրեք հաստատ ռոումինգի տակ կլինի։