Արդեն երկու օր Ազատության հրապարակում հացադուլ անող «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօրվա հանրահավաքում հայտարարել էր, թե «եթե Վազգեն Սարգսյանը ժամանակին ՀՀԿ-ի փոխարեն ընտրեր ՍԴՀԿ-ն, ապա Սերժ Սարգսյանն այսօր կլիներ Հնչակյան կուսակցության ատենապետ»:
Ի պատասխան այդ հայտարարության, քիչ առաջ մի խումբ հնչակյաններ ՍԴՀԿ ատենապետի անունից ծաղիկներ են նվիրել Արամ Հարությունյանին՝ ներողություն խնդրելով, որ ուշացրել են կանանց միամսյակի շնորհավորանքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ