Լրահոս
Օրվա լրահոսը

«2023–ին աշխարհի ընկերությունների մեծ մասի աշխատակիցների 45%–ը բջջային հեռախոսը կօգտագործի որպես աշխատանքի հիմնական գործիք» փորձագետ

Ապրիլ 10,2018 19:22

Բջջային սարքերը «հաղթել» են համակարգիչներին դեռևս 2014 թվականին: Այսօր «Սպուտնիկ-Արմենիա» ակումբում նման կարծիք հայտնեց ռուս լրագրող, մեդիամենեջեր Նատալյա Լոսեւան: Նա այսօր SputnikPro շարքի դասընթացի ընթացքում հայ լրագրողներին ներկայացրեց ժամանակակից մուլտիմեդիոն տեղեկատվական գործակալության աշխատանքի ստանդարտներն ու տեխնոլոգիաները։

Ըստ նրա՝ ժամանակակից աշխարհում բջջային հեռախոսը տեղեկություն ստանալու հիմնական գործիքն է. «Գնալով այդ միտումը միայն աճում է։ 2023 թվականին աշխարհի ընկերությունների մեծ մասի աշխատակիցների 45%–ը բջջային հեռախոսը կօգտագործի որպես աշխատանքի հիմնական գործիք։ Դրանք կլինեն բանկի աշխատակիցները, բժիշկները ու այլ ոլորտների ներկայացուցիչները… Այսօր սմարթֆոնի օգտատերն օրվա ընթացքում միջինը 50 անգամ նայում է էկրանին: Բայց հետաքրքիրն այն է, որ սմարթֆոնների թվի աճի հետ մեկտեղ 2023 թվականի համար կանխատեսվող աճն այդքան նշանավոր չէ։ Մարդու շփումը բջջային հեռախոսի հետ չի գերազանցի 65 անգամը»:

Անդրադառնալով մեդիայում ապատեղեկատվության տարածման խնդրին՝ փորձագետը նկատեց, որ ապատեղեկատվությունը շարունակում է թրենդային մնալ, քանի որ այն ավելի հաճախ է քննարկվում։

Բանախոսը նաեւ նկատեց, որ պատահական չէ, որ պաշտոնական վիճակագրության համաձայն հայկական լրատվամիջոցները կախվածություն ունեն սոցիալական կայքերից, ամբողջ աշխարհում մարդիկ նախընտրում են ստանալ նորություններ հենց սոցիալական կայքերից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30