Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հանդիպման առանցքում եղել է իտալերեն լեզվի ուսուցման արդյունավետության բարձրացումը և Հայաստանում խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման հնարավորությունները

Ապրիլ 10,2018 16:55

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և այս օրերին աշխատանքային այցով Երևանում գտնվող կրթության ոլորտի պատասխանատուներին:

Հանդիպման առանցքում եղել է հայ-իտալական կրթական համագործակցության զարգացման հետ կապված հարցերը, մասնավորապես իտալերեն լեզվի ուսուցման արդյունավետության բարձրացումը և Հայաստանում խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնադրման հնարավորությունները:

Ողջունելով հյուրերին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ ելնելով Հայաստանի կրթության ոլորտի առաջնահերթություններից՝ կարևորվում է օտար լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացումը: Նրա խոսքով գործնական քայլեր են իրականացվում մեր երկրում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուների ուսուցման արդյունավետության բարձրացման, խորացված ուսուցմամբ դպրոցների զարգացման ուղղությամբ: Միաժամանակ տեղեկացրել է, որ առաջիկա սեպտեմբերին նախատեսվում է նաև հայ-չինական բարեկամության դպրոցի բացումը: Այս համատեքստում Լևոն Մկրտչյանը ընդգծել է Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կարող է դառնալ հայ-իտալական բարեկամության կրթամշակութային կենտրոն:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության համար` դեսպան Դել Մոնակոն վերահաստատել է Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի ստեղծմանն աջակցելու իտալական կողմի պատրաստակամությունը: Դեսպանի խոսքով, այս օրերին Հայաստանում գտնվող Իտալիայի կրթության համակարգի տարբեր կառույցների՝ այդ թվում նաև «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի ներկայացուցիչները տպավորված են հանրակրթական դպրոցներում աշակերտների ու ուսուցչական կազմի հետ հանդիպումներից: Իտալական կողմի ներկայացմամբ՝ «Դանթե Ալիգիերի» ասոցիացիան, որի հիմնական գործառույթն է իտալերեն լեզվի իմացության հավաստագիր տրամադրելը և ուսուցիչների վերապատրաստումների կազմակերպումը, ներկայացուցչություններ ունի աշխարհի շուրջ 200 երկրում և կարող է գործուն մասնակցություն ունենալ Հայաստանում իտալերեն լեզվի խորացված ուսուցման դպրոցի հիմնադրման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30