Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ հավաքների կազմակերպիչների կամ մասնակիցների կողմից կատարված ցանկացած իրավախախտման օրենսդրության շրջանակում տրվելու է համարժեք իրավական գնահատական

Ապրիլ 10,2018 16:43

Այս օրերին Երևան քաղաքի վարչական տարածքում անցկացվում են հավաքներ և երթեր, որոնց ընթացքում խախտվում են հավաքների ազատության մասին օրենսդրության պահանջները: Մասնավորապես, երթերն ունենում են 100-ից ավելի մասնակիցներ, սակայն այդ առթիվ սահմանված կարգով իրազեկումներ չեն ներկայացվում համայնքի ղեկավարին, փակվում են փողոցների երթևեկելի մասերը, խոչընդոտվում է տրանսպորտային միջոցների և հետիոտնի շարժը:

ՀՀ ոստիկանությունը հավաքների և երթերի կազմակերպիչներին և մասնակիցներին հորդորում է խստիվ պահպանել գործող օրենսդրության պահանջները, այդ թվում՝ անհամաչափորեն չսահմանափակել այլ անձանց հիմնական իրավունքները և հանրության շահերը, չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, ինչպես նաև ձեռնպահ մնալ հասարակական կարգը խախտող գործողություններ կատարելուց:

ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ հավաքների կազմակերպիչների կամ մասնակիցների կողմից կատարված ցանկացած իրավախախտման օրենսդրության շրջանակում տրվելու է համարժեք իրավական գնահատական:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30