Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկվանից Ռուսաստանի տարբեր քաղաքներում հայ վարորդներին ոստիկանությունը նեղն է գցում». Մարուքյանն ահազանգում է

Ապրիլ 10,2018 15:57

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ-ում ԵՄ համաձայնագրի քննարկման ժամանակ լսելով ՀՀԿ-ականների ելույթները, որ մենք հաջողացրել ենք «եւ-եւ»-ի քաղաքականությունը վարել, ասաց, որ Հայաստանը չի տանում երկու ինտեգրացիոն գործընթաց. «Նման բան չկա, ինտեգրացիոն գործընթաց տարվել է միայն ԵԱՏՄ-ի հետ կապված: ՀՀ-ն պետք է թարմացնի ԵՄ-ի հետ իր հնացած պայմանագիրը, որը արել է: Այո, մենք ունեցել ենք շանս ավելին ստանալու, մենք այդ շանսից զրկվել ենք»:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին՝ Մարուքյանն ահազանգեց՝ դիմելով կառավարությանը. «Հենց հիմա եւ երեկվանից սկսած՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում հայ վարորդներին ոստիկանությունը նեղն է գցում՝ ասելով, որ դուք պետք է վարորդական իրավունք հանեք: Բազմաթիվ մարդիկ մեզ զանգում են, բողոքում են: Կառավարությանը հորդորում եմ, որ զբաղվի այս հարցով: Զբաղվել էր, իբր թե լուծվել էր, բայց չի լուծվել»:

Մարուքյանը, խոսելով ԵՄ համաձայնագրի մասին՝ ասաց, որ ՀՀ իշխանությունները երկու բան են նայելով աշխարհին՝ ասում, առաջինը, որ խորհրդարանական կառավարման են գնացել, ինչը սուտ է, երկրորդը՝ մենք ստորագրել ենք այս համաձայնագիրը:

Նա ասաց, որ առաջինը եթե սուտ էր, իրենք ամեն ինչ անելու են, որ երկրորդը սուտ չդառնա եւ այս համաձայնագիրը կյանքի կոչվի: «Ելք» դաշինքը մոնիտորինգ է անելու, թե համաձայնագիրն ինչքանով է ի կատար ածվում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30