Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամանակակից դեղերի բացակայության պատճառով էպիլեպսիայով հիվանդ երեխաները դպրոց էլ չեն գնում

Ապրիլ 10,2018 15:25

Ժամանակակից դեղորայքի բացակայության պատճառով նյարդաբանական խնդիրներով, մասնավորապես՝ էպիլեպսիայով հիվանդ երեխաներ դպրոց չեն հաճախում, չեն օգտվում ժամանցի վայրերից, մնում են տանը փակված: Երեխաների մոտ տեղի ունեցող նոպաների պատճառով, ծնողները, շատ դեպքերում, փորձում են թաքցնել երեխաներին: Այսօր «Ելակետ» ակումբում այսպիսի մտահոգություններ հայտնեցին բարերար Ելենա Բաղդասարյանը, «Արաբկիր» բժշկական համալիրի նյարդաբանության եւ էպիլեպտոլոգիայի բաժանմունքի մանկաբույժ Անի Գեւորգյանը:

Ներկայումս մեր երկրում նյարդաբանական խնդիրներ ունեցող 3000-ից ավելի մինչեւ 18 տարեկան երեխաներ կան:

«Որպեսզի հսկվեն երեխայի նոպաները, նոր սերնդի դեղամիջոցներ են անհրաժեշտ, որն ընդունելու պարագայում երեխաները կապրեն լիարժեք կյանքով, ծնողներն էլ նրանց չեն թաքցնի հասարակությունից»,-ասաց Ելենա Բաղդասարյանը, որը նույնպես բավականին ապրումներ ու դժվար ճանապարհ է անցել երեխայի հիվանդության պատճառով, սակայն այսօր հենց այդ ճիշտ դեղորայքի ու ճիշտ սխեմայով բուժման շնորհիվ երեխան առողջացել է եւ ապրում է լիարժեք կյանքով: Տիկին Բաղդասարյանը իր փորձը, գիտելիքներն ու հնարավորություններն է օգտագործում օգնելու մյուս մայրերին, որոնք կանգնում են նույն խնդրի առաջ: Նրա խոսքով, սակայն անհրաժեշտ կարեւոր դեղամիջոցների եւ հետազոտությունների մեծ մասը հասանելի չեն ընտանիքներին՝ դեղորայքի թանկ ու մի մասն էլ չգրանցված լինելու պատճառով:

Ելենա Բաղդասարյանի խոսքով ընտանիքները չեն կարող 300-400 դոլար ամսեկան տրամադրել էպիլեպսիայով հիվանդ երեխայի բուժմանը:

«Հաշմանդամություն ունեցող երեխային պետք է օգնել, այլ ոչ թե խղճալ: Նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխային երկարատեւ բուժում է պահանջվում: Եթե նա այդ բուժումը չի ստանում, կարող է անդադար նոպաների մեջ լինել՝ չկարողանալով տանից դուրս գալ եւ, հետեւաբար, հասարակության լիարժեք անդամ չի կարողանում դառնալ»:

Մանկաբույժ Անի Գեւորգյանի խոսքով, էպլիլեպսիա ունի յուրաքանչյուր 100 անձից մեկը: Քանի որ շատ հաճախ մարդիկ ստանում են իրենց դեղորայքը, նորմալ կյանքով են ապրում, հասարակության համար նրանք առողջ են երեւում եւ կան:

Անի Գեւորգյանը նաեւ ասաց, որ կան հետազոտություններ, որոնք մեր երկրում անել հնարավոր չէ՝ համապատասխան սարքավորումների բացակայության պատճառով եւ հնարավոր չի լինում ճշգրիտ ախտորոշել էպիլեպսիայի որոշ ձեւեր:

Aravot.am-ի հարցին, թե ՊՆ-ն հրապարակել է հիվանդությունների ցանկը, որտեղ կա էպիլեպսիայի տեսակ, որի առկայության դեպքում զինակոչիկը չի ազատվում բանակից, համապատասխան սարքավորումների բացակայության պատճառով ինչպես են կարողանում ախտորոշել, գուցե նրա մոտ էպիլեպսիայի այնպիսի տեսակ է, որ պիտանի չէ ծառայությանը:

Անի Գեւորգյանն ասաց, որ ցնցումներով ուղեկցվող էպիլեպսիկ հիվանդը չի կարող բանակ գնալ:

Դեղորայքի ու բուժման հետ կապված խնդիրները որոշ չափով լուծելու համար կազմակերպվել է բարեգործական համերգ:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30