Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խոսել արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին նոնսենս է». Շարմազանովը՝ ԵՄ համաձայնագրի մասին

Ապրիլ 10,2018 15:21

ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը մանրամասն ընթերցել է ադրբեջանական մամուլի արձագանքն այն հանգամանքին, որ ՀՀ-ն, լինելով միաժամանակ ԵԱՏՄ անդամ, նաեւ ԵՄ համաձայնագիրն է նախաստորագրել ԵՄ-ի հետ, որն առաջիկայում վավերացվելու է: Խորհրդարանում ԵՄ համաձայնագրի քննարկման ժամանակ նա ասաց. «Հիմնական մեղադրանքը կայանում էր այնտեղ, թե ՀՀ-ին կհաջողվի՞ միաժամանակ նստել երկու աթոռների վրա, Հայաստանը կդավաճանի իր ռազմաքաղաքական գործընկերոջը կամ կդավաճանի ԵՄ-ին ու չի հետեւի այս համաձայնագրին: Խուճապ է առաջացրել այս իրողությունը մեր հարեւանների մոտ ու իրենք չեն էլ կարողանում թաքցնել»:

Գեղամյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը դեռ վաղուց էր ասում, որ «կամ-կամ»-ը մեզ համար ընդունելի չէ եւ այն, որ Հայաստանին հաջողվեց «եւ-եւ»-ը մեծ դժգոհություն է առաջացրել ադրբեջանա-թուրքական լոբբինգի մոտ:

Հերմինե Նաղդալյանն էլ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ սկսեց շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք հաջողացրել են այս փաստաթուղթը. «Սա պատմական փաստաթուղթ է թե՛ մեզ համար, թե՛ ԵՄ-ի համար»:

Իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում ասաց, որ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքներն անշրջելի են եւ այստեղ ԵՄ-ի աջակցությունը անհրաժեշտություն է: Նա ասաց, որ այս համաձայնագրով օրենքի ուժ է ստանալու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այլեւս որեւէ մեկը չի կարող խախտել այդ դրույթը. «27 անդամ երկրները եւ ԵՄ-ն, վավերացնելով այս համաձայնագիրը ՝ ընդունելու են դա՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ իրավահավասարության սկզբունքը. «Ինձ համար սա այս փաստաթղթում ամենակարեւորն է»:

Շարմազանովն ասաց, որ ԵՄ-ի հետ համաձայնագիրը վավերացնելով՝ ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին չենք հակադրվելու. «ՀՀ-ն ՌԴ-ի հետ ունի դաշնակցային հարաբերություններ, ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ անդամ է եւ հարաբերությունների մակարդակն այս կառույցներում դաշնակցային են: ԵՄ-ի հետ մենք իրականացնում ենք գործընկերային հարաբերություններ: Եվ խոսել արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին նոնսենս է: Հայաստանը շարունակելու է զարգացնել իր դաշնակցային հարաբերությունը ՌԴ-ի հետ՝ միեւնույն ժամանակ խորացնելով իր գործընկերային հարաբերությունները, երկխոսությունը ԵՄ-ի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30