Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ապրիլի 9-ին, ժամը 18.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կամո Խ.-ին, որը բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ից 18.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 13 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է 1954 թ. ծնված Մաքսիմ Ա.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 50 եվրո, 5.000 դրամ և փաստաթղթեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն